Չքնաղ գիւղի Ս. Ստեփանոս եկեղեցի կտարուի Ս. Ստեփանոսի մասունքը

Յունիսի 23-ին Արագածոտնի թեմի Չքնաղ գիւղի Ս. Ստեփանոս եկեղեցու ուխտի օրն է: Այդ առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Չքնաղի Ս. Ստեփանոս եկեղեցի կտարուի Մայր Տաճարի աւանդատուն-թանգարանում պահուող Ս. Ստեփանոս Նախավկայի մասունքը:
Ս. Պատարագի ընթացքում հաւատացեալները հնարաւորութիւն կ’ունենան հաղորդակցուելու սրբի մասունքին եւ ստանալու օրհնութիւն: