Լեհահայերը ՀՀ դեսպանին ներկայացրել են Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/02/Ghazaryan.jpg)
Փետրվարի 20-ին Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը հանդիպում է ունեցել Լեհաստանի հայկական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, որոնք ներկայացրել են վերջին ժամանակահատվածում իրենց կողմից իրականացված նախագծերը, ինչպես նաև անդրադարձել են 2015թ. ընթացքում նախատեսվող ծրագրերին, այդ թվում` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում կազմակերպվող միջոցառումներին:
Ինչպես այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳ-ն, դեսպան Ղազարյանն իր պատրաստակամությունն է հայտնել՝ հնարավոր աջակցություն ցուցաբերելու հայկական կազմակերպություններին իրենց ծրագրերի իրականացման հարցում:
Դեսպանը հանդիպման մասնակիցներին ներկայացրել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների կազմակերպման պետական հանձնաժողովի` 2015թ. հունվարին 29-ին Երևանում տեղի ունեցած նիստի մանրամասները: Անդրադարձ է կատարվել Լեհաստանում նախատեսվող միջոցառումներին: