Օրհան Փամուկը հրաժարվել է ասել «ցեղասպանություն» բառը
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/02/Օրհան-Փամուկ-300x225.jpg)
Թուրք հայտնի գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը խուսափել է խոսել Հայոց ցեղասպանության թեմայից։
Ինչպես տեղեկացնում է թուրքական CNNturk-ը, գերմանական Die Zeit պարբերականը հարցազրույց է արել թուրք հայտնի գրող Օրհան Փամուկի հետ, ով տարիներ առաջ հայտարարել էր, թե Թուրքիայում դարասկզբին 1 մլն հայ եւ 30 հազար քուրդ է սպանվել, որից հետո արժանացել էր Նոբելյան մրցանակի ու կտրուկ դադարել խոսել այդ թեմայից։
news.am-ի փոխանցմամբ, Die Zeit-ի լրագրողը հիշեցրել է, որ Օրհան Փամուկը 10 տարի առաջ հայտարարել էր 1 մլն հայերի կոտորածի մասին եւ հարցրել, թե Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ կապված թուրք գրողն ինչ է ցանկանում ասել։
Փամուկը խուսափել է խոսել ցեղասպանության մասին եւ ասել. «Կուզեմ, որ Թուրքիան եւ հատկապես ընդդիմությունը այդ թեման դիտարկեն խոսքի ազատության համատեքստում»։