Դիարբեքիրի հայերին նվիրված նոր գիրք է լույս տեսել

Թուրքիայում Դիարբեքիրի հայերին նվիրված նոր գիրք է լույս տեսել. հեղինակը Քասըմ Էրթաշն է:

Գրքում տեղ են գտել տեղեկություններ Դիարբեքիրի հայերի, մուսուլմանների և այլ էթնիկ խմբերի հետ նրանց շփման, կենսակերպի, ընտանեկան կյանքի, կրոնական ծեսերի ու կառույցների մասին:

«Անատոլիայի հնագույն ազգերից մեկի՝ հայերի սոցիալ-մշակութային կյանքի մասին քիչ տեղեկություններ ունենք: Դիարբեքիրի հայերը՝ նույնպես: Չնայած Օսմանյան կայսրության մեջ Դիարբեքիր նահանգում կրոնական և մշակութային հարուստ խմբեր են եղել: Գիրքը պատկերում է Օսմանյան կայսրության բոլոր գույները և կարծես կայսրության մանրակերտն է»,- Tert.am-ի տեղեկացմամբ, գրքի մասին հաղորդել է թուրքական kitapyurdu.com կայքը:

Scroll Up