Վրաստանի խորհրդարանի նախագահն այցելեց Ծիծեռնակաբերդ (լուսանկարներ)

Պաշտոնական այցով Երևան ժամանած Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլին ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդ` Հայոց ցեղասպանության հուշահամալիր:
Ինչպես հայտնում են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից, Վրաստանի խորհրդարանի նախագահը ծաղկեպսակ է դրել Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին: Վրաստանից ժամանած հյուրերը եղել են ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել անմեղ զոհերի հիշատակը: