Վրաստանի խորհրդարանի նախագահն այցելեց Ծիծեռնակաբերդ (լուսանկարներ)

Պաշտոնական այցով Երևան ժամանած Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլին ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդ` Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

Ինչպես հայտնում են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից, Վրաստանի խորհրդարանի նախագահը ծաղկեպսակ է դրել Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին: Վրաստանից ժամանած հյուրերը եղել են ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել անմեղ զոհերի հիշատակը:

ՀՑԹԻ տնօրեն Հայկ Դեմոյանը ուղեկցել է հյուրերին և ներկայացրել հուշահամալիրի կառուցման պատմությունը, իսկ այցելության վերջում վրացի բարձրաստիճան հյուրին է նվիրել «Հայոց ցեղասպանության լուսաբանումը համաշխարհային մամուլի առաջին էջերին» պատկերազարդ գիրքը:

01 02 04 05

Scroll Up