ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ցավակցական խոսքը Կարպիս Նազարյանի մահվան առթիվ
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/02/21015_Garbis-Nazarian.jpg)
Լիբանանի հայ համայնքին,
Նազարյան ընտանիքին
Ընդունեք մեր խորին ցավակցությունները հարգարժան Կարպիս Նազարյանի մահվան կապակցությամբ:
Ցավոմ եմ, որ մինչ պատրաստվում էինք մեծարելու Ազգային Մեծ բարերարին ծննդյան տարեդարձի առթիվ, ստացանք նրա մահվան բոթը:
Հպարտությամբ եմ փաստում, որ Կարպիս Նազարյանն իր ժողողրդի իսկական զավակն էր, ով իր մեկդարյա կյանքով ծառայեց հայ ժողովրդին, հայ համայնքին: Ապրեց իր ժողովրդի հոգսով, իր ժողովրդի գործերով:
Նրա բարի, համեստ, մարդկային կերպարը լույս և ջերմություն էր տարածում շրջապատում:
Պարոն Նազարյանն անմնացորդ նվիրվեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությանը, որպես նահապետ բեղմնավոր գործունեություն ծավալեց բարեգործականի շրջանակներում:
Կարպիս Նազարյան արժանավոր հայը նաև իր գնահատելի նպաստն ունեցավ հայ և արաբ ժողովուրդների անխախտ բարեկամության ամրապնդման գործում:
Դեռ երկար կապրի նա մեր հիշողության մեջ` իր բացակա ներկայությամբ, իր աստվածահաճո գործերով, իր բարերարությամբ ստեղծված ազգային արժեքներով, իր մարդկային գեղեցիկ նկարագրով` ով վերընձյուղեց Նազարյանների 500-ամյա փառավոր գերդաստանի ոդիսականը և իր զավակներին ժառանգեց նազարյանական կյանքով ապրելու խորհուրդը` նվիրվել հայությանը, Հայրենիքին ու բարիք ստեղծել: Մխիթարվենք նրանով, որ նրա հոգին մշտապես կթևածի հայրենի լեռներում, Աստծո արքայությունում` ընդմիշտ հիշեցնելով իր ներկայությունը մեր հոգևոր կյանքում:
Խորին վշտակցությամբ`
Հրանուշ Հակոբյան