Հայկական նվագախումբը հանդես է եկել Արգենտինայում ամենամեծ ազգային երաժշտության փառատոնին

Հունվարի 26-ին Արգենտինայի «Գուսան» հայկական նվագախումբը մասնակցել է Կորդոբայի Կոսկին քաղաքում անցկացվող ազգային երաժշտության փառատոնին, որը տեղի է ունենում տարին մեկ անգամ և հավաքում է գրեթե 40 միլիոն դիտում: Այս մասին հայտնում է «Հայերն այսօրը»՝ վկայակոչելով Prensaarmenia գործակալությունը:

Գուսան նվագախմբի ելույթը նվիրված է եղել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, իսկ համերգի վերջում նվագախմբի անդամները շնորհակալություն են հայտնել Արգենտինային հայերին ընդունելու և ջերմ վերաբերմունքի համար:

01 02 03 04

Scroll Up