Գրոսմայստեր Գրիգոր Սևակ Մխիթարյանը երրորդն է Բրազիլիայի առաջնությունում

Armchess կայքի փոխանցմամբ՝ գրոսմայստեր Գրիգոր Սեւակ Մխիթարյանը Ժուան Պեսոա քաղաքում ավարտված Բրազիլիայի առաջնությունում 11 հնարավորից վաստակեց 7,5 միավոր եւ նվաճեց երրորդ մրցանակը: 9,5 միավորով երկրի չեմպիոն դարձավ գրոսմայստեր Ռաֆայել Լեյտաոն, գրում է Artsakhpress.am-ը:

Գրիգոր Սևակ Մխիթարյանը ծնվել է 1986 թվականին բրազիլահայ մոր և լիբանանահայ հոր ընտանիքում։ Սովորել է Սան Պաուլույի հայկական դպրոցում։ Շախմատ խաղալ սովորել է հորից` 7 տարեկանում։ Այնուհետև պարապել է մարզչի մոտ և չորս տարի անց առաջին անգամ մասնակցել Սան Պաուլու նահանգի առաջնությանը` գրավելով 22-րդ տեղը։ Մխիթարյանը Բրազիլիայի նախկին չեմպիոն է (2012), գրոսմայստեր 2010 թվականից, Բրազիլիայի հավաքականի անդամ։

Scroll Up