Կառավարությունը հաստատեց սահմանամերձ գյուղերի ցանկը, որոնք հունվարի 1-ից հարկեր չեն վճարելու

Ադրբեջանի հետ սահմանակից գյուղերում (այդ թվում Նախիջեւանի հետ) հարկերի զրո տոկոս դրույքաչափ կկիրառվի: Այս մասին կառավարությունը որոշում է կայացրել այսօր՝ հունվարի 15-ի իր նիստում: Հարկերից կազատվեն 31 գյուղերի հողերում բիզնես իրականացնողները, որոնք չեն օգտագործվում կրակոցների պատճառով:

Բոլոր տեսակի հարկերից (բացառությամբ ֆիզիկական անձանցից հարկերը) կազատվեն հետեւյալ գյուղական համայնքները՝ Երասխ (Արարատի մարզ), Խաչիկ, Խնձորուտ, Սերս, Նոր Ազնաբերդ եւ Բարձրունի (Վայոց Ձորի մարզ), Վահան (Գեղարքունիքի մարզ) եւ 24 գյուղեր Տավուշի մարզում՝ Ներքին Կարմիրաղբյուր, Ոսկեվան, Չորաթան, Կողբ, Վազաշեն, Բերքաբեր, Բարեկամավան, Չինարի, Արծվաբերդ, Ծաղկավան, Մոսեսգեղ, Դովեղ, Պառավաքար, Բերդավան, Կոթի, Բաղանիս, Սարիգյուղ, Կիրանց, Այգեպար, Սեւքար, Այգեհովիտ, Ոսկեպար, Վերին Կարմիրաղբյուր:

Scroll Up