Սամվել Սևյանը 7 ժամ ձգված պարտիայում հաղթել է մրցակցին

ԱՄՆ ամենաերիտասարդ գրոսմայստեր Սամվել Սևյանն առաջին հաղթանակն է տոնել հոլանդական Վեյկ ան Զեե քաղաքում ընթացող «Տատա Սթիլ» մրցաշարում:

Սևյանը «Տատա Սթիլ» մրցաշարի B խմբի 4­րդ տուրում մրցում էր ռուս շախմատիստ Վլադիմիր Պոտկինի հետ: Ավելի քան 7 ժամ ձգված պարտիայում Սևյանին հաջողվեց համառության շնորհիվ հաղթել մրցակցին, սա նրա առաջին հաղթանակն էր այս
մրցաշարում: Հաջորդ տուրում ԱՄՆ­ն ներկայացնող շախմատիստը կխաղա Գունինայի հետ:

«Արմենպրես»­ի հաղորդմամբ, Վեյկ ան Զեե քաղաքում ընթացող «Տատա Սթիլ» մրցաշարի B խմբում մասնակցող Սամվել Սևյանը նախորդ երեք տուրերում կրել է երկու պարտություն, մեկ պարտիա ավարտել է ոչ­ոքի արդյունքով: Այժմ գրոսմայստերը 14 մասնակիցների թվում 11­րդ տեղում է և ունի 1,5 միավոր:

Scroll Up