Ամստերդամում թուրք հետազոտող Ուգուր Ումիթ Ունգորը դասախոսություն կկարդա Հայոց ցեղասպանության թեմայով
Ամստերդամում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառում կկազմակերպվի հունվարի 30-ին:
Նախատեսվում է, որ դասախոսություն կկարդա Ուտրեխտի համալսարանի պատմության դասախոս և Պատերազմի, Հոլոքոստի և ցեղասպանության հետազոտությունների ինստիտուտի (NIOD) գիտաշխատող դոկտոր Ուգուր Ումիթ Ունգորը`
«Ցեղասպանության պատճառների և ընթացքի» մասին:
Այդ օրը կազդարարվեն Նիդերլանդներում և այլ վայրերում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների ծրագրերը: Այս մասին «Արմենպրես»ին տեղեկացրին Նիդերլանդների «Աբովյան» մշակութային միությունից:
Միջոցառումը կազմակերպվել է Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի (FAON) «Ապրիլ 24 կոմիտեի» և Հայ ուսանողական «Գլաձոր» միության (ASV Gladzor) համագործակցությամբ: