Ամերիկահայկական «Կարված է սիրով» ծրագիրը գլխարկներ և ծածկոցներ է բաժանում Հայաստանի նորածիններին
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/01/hats-and-blankets.jpg)
Հայաստանում ծնված մանուկներն անվճար գլխարկներ և ծածկոցներ են ստանում ԱՄՆ-ում բնակվող մեր հայրենակիցների աջակցությամբ: Յուրաքանչյուր տարի Հայաստանում ծնվում է 40 հազարից ավելի երեխա, սակայն շատ քիչ հիվանդանոցներ են գլխարկներ և ծածկոցներ տրամադրում նորածիններին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ըˋ վկայակոչելով Mirror Spectator շաբաթաթերթը, «Կարված է սիրով» ծրագրի գաղափարը, որի նպատակն է նորածիններին գլխարկներով և ծածկոցներով ապահովել ողջ Հայաստանով մեկ, պատկանել է Նյու Ջերսիի բնակիչներ Բեթի Չերեքեզյանին և Նենսի Բուրդմանին: Ամերիկայի հայկական միսիոներական ասոցիացիան հավանել է այն և ներառել Հայաստանին հատկացվող օգնության ծրագրում:
Ծրագիրը լայն օժանդակություն է ստանում ԱՄՆ հայկական համայնքների, առանձին անհատների, նվիրատուների կողմից:
Հյուսիսային Կարոլինիայում բնակվող մի հայ կին, ով վերջերս է միացել ծրագրին, գրել է. «Մայրական տատիկս միակն էր իր ընտանիքից, ով կարողացել էր փրկվել Ցեղասպանությունից: Նրա և մայրիկիս միջոցով է ինձ փոխանցվել կարուձևի և ձեռագործության շնորքը: Ես շնորհակալ եմ Աստծուն և նրանց այս շնորհի համար և փորձում եմ այն օգտագործել ի նպաստ ուրիշների: Շնորհակալ եմ ձեր կատարած աշխատանքի և հայ մանուկներին ու նորածիններին օգնելու երազանքս իրականություն դարձնելու համար»: