Հայաստանյայց առաքելական եկեղեցիներում Ամանորի գիշերը տեղի կունենա նռնօրհնեք
Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ Ամանորի գիշերը` դեկտեմբերի 31ին` 00:30ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ու մյուս եկեղեցիներում կկատարվի նռնօրհներքի արարողություն:
Հիսուս Քրիստոսի հեղած արյան ու հարության խորհրդանիշ նռան օրհնությունը կհաջորդի գոհաբանական մաղթանքին: