Արաքս Մանսուրյանը միացել է «#2015RTAG. Recognize The Armenian Genocide» շարժմանը

Հայ ճանաչված օպերային երգչուհի, Ավստրալիայի Սիդնեյ Օպերա Հաուսի մենակատար Արաքս Մանսուրյանը միացել է «#2015RTAG. Recognize The Armenian Genocide (Ճանաչել Հայոց ցեղասպանությունը)» նախաձեռնությանը, որի նպատակն է համացանցի օգնությամբ միջազգային հարթակում ճանաչելի դարձնել Հայոց ցեղասպանությունը։

Արաքս Մանսուրյանը, ով ծնվել է Բեյրութում, զավակն է Ցեղասպանությունը վերապրած տիգրանակերտցի եւ մարաշցի ծնողների:

«#2015RTAG. Recognize The Armenian Genocide (Ճանաչել Հայոց ցեղասպանությունը)» նախաձեռնությանն արդեն աշխարհի տարբեր երկրներից հազարավոր մարդիկ են միացել: Իրենց այս քայլով նրանք կոչ են անում Թուրքիային և Հայոց ցեղասպանությունը չճանաչած մյուս երկրներին` ճանաչել 1915 թվականին իրականացված 20-րդ դարի առաջին Ցեղասպանությունը, որին զոհ են գնացել 1,5 միլիոն հայ:

Twitter և Facebook սոցիալական ցանցերում ստեղծվել են հատուկ խմբեր, որտեղ շարժմանը միացած մարդիկ, լուսանկարվելով «#2015RTAG. Recognize The Armenian Genocide» գրությամբ պաստառներով, ներբեռնում են իրենց լուսանկարները:

Կոչ ենք անում բոլորին միանալ այս շարժմանն ու լուսանկարվել «#2015RTAG. Recognize The Armenian Genocide» գրությամբ պաստառով:

Scroll Up