Դեսպան Փոլադյանը հանդիպել է Անտիոքի և Համայն Արևելքի հույն ուղղափառ եկեղեցու պատրիարքի և Անտիոքի և Արևելքի ուղղափառ ասորիների պատրիարքի հետ

Դեկտեմբերի 22-ին Դամասկոսի Հայոց թեմի առաջնորդ Արմաշ սրբազան Նալբանդյանի և ազգային իշխանության ներկայացուցիչների ուղեկցությամբ Սիրիայում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանը հանդիպեց Անտիոքի և Համայն Արևելքի հույն ուղղափառ եկեղեցու պատրիարք Յուհաննա 10-րդի և Անտիոքի և Արևելքի ուղղափառ ասորիների պատրիարք, Նորին Սուրբ Օծություն Իգնաթիոս Աֆրամ 2-րդի հետ: Այս մասին տեղեկացնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից:

Քննարկվեցին Մերձավոր Արևելքում, հատկապես Սիրիայում, հակամարտության հետևանքով ստեղծված իրավիճակը, Մերձավոր Արևելքի քրիստոնյաներին առնչվող խնդիրները, տարածաշրջանային այլ հարցեր:

Անդրադարձ եղավ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված ձեռնարկներին:

Scroll Up