«Արտերկրյա ներդրումներ և ձեռնարկատիրական գործունեությունը Հայաստանում» խորագրով դասախոսություն Մոսկվայում
Դեկտեմբերի 18-ին Ռուսաստանի Հայերի Միությունում կայացել է «Արտերկրյա ներդրումներ և ձեռնարկատիրական գործունեությունը Հայաստանի Հանրապետությունում» խորագրով դասախոսություն: Այս մասին տեղեկացնում են ՌԴ-ում ՀՀ դեսպանությունից:
ՀՀ Սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ և ՌՀՄ աջակցությամբ կազմակերպված այս դասախոսությունը կարդաց ՀՀ Նախագահին կից Պետական կառավարման ակադեմիայի իրավագիտության ամբիոնի վարիչ Արմեն Եզեկյանը:
Միջոցառմանը ներկա էին հայազգի ձեռներեցներ, իրավաբաններ, տնտեսագետներ, բազմաթիվ այլ հյուրեր: Հանդիպումը մեծ հետաքրքրություն առաջացրեց և անցավ հարցուպատասխանի ակտիվ ձևաչափով: Հանդիպման ընթացքում բարձրացված հարցերը հիմնականում ուղղված էին Հայաստանի` Եվրասիական միությանն անդամակցությանը:
Միջոցառմանը մասնակցել է դեսպանության երկրորդ քարտուղար Վ.Մելքումովան: