Մարտակերտում բացվել է պոլիկլինիկայի հիմնանորոգված շենք

Այսօր` դեկտեմբերի 13-ին, Մարտակերտ քաղաքում կայացել է շրջանային հիվանդանոցի պոլիկլինիկայի հիմնանորոգված շենքի բացման հանդիսավոր արարողությունը։

Մարտակերտի շրջանային «Ջրաբերդ» պաշտոնաթերթի ֆեյսբուքյան էջի հաղորդմամբ, բացմանը ներկա էին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, բարերար Ռալֆ Յիրիկյանը, գերատեսչությունների ղեկավարներ և պաշտոնատար այլ անձինք:

Միջոցառմանը շնորհավորանքի խոսքով հանդես է եկել Մարտակերտի շրջանային հիվանադանոցի գործադիր տնօրեն Գագիկ Օհանյանը, ԼՂՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը, բարերար Ռալֆ Յիրիկյանը, Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը: Պոլիկլինիկայի շենքի բացումը խորհրդանշող կարմիր ժապավենը կտրելու պատիվը տրվել է ԼՂՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանին եւ «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲ ընկերության բաժնետեր Ռալֆ Յիրիկյանին: Այնուհետև ԼՂՀ նախագահն ու մյուս ներկաները շրջել են պոլիկլինիկայի շենքում եւ ծանոթացել նրա պայմաններին։

Նշենք, որ պոլիկլինիկայի նոր շենքը, որտեղ գործում է ախտորոշիչ, առաջին բուժօգնության, նեղ մասնագիտական, տեղամասային թերապեւտիկ եւ մանկաբուժական եւ այլն ծառայություններ, կառուցվել է ԼՂՀ կառավարության և «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ-ի համաֆինանսավորմամբ։

Scroll Up