Էդվարդ Նալբանդյան. Հայաստանը կհամագործակցի, երբ Թուրքիան Հայաստանի կողմից պարզած ձեռքն ընդունի
Հայաստանի արտաքին քաղաքականությունն ուղղված է բոլոր երկրների հետ համագործակցության հաստատմանը: Դեկտեմբերի 12-ին ԱԳՆ-ում Լատվիայի արտաքին գործերի նախարար Էդգարս Ռինկևիչի հետ համատեղ
ասուլիսում ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդգծեց, որ սա Հայաստանի դիվանագիտությունն է, որն անփոփոխ է մնում տարիներ շարունակ:
«Կարելի է համագործակցություն հաստատել այն երկրների հետ, որոնք պատրաստ են դրան: Արդյո՞ք կարելի է համագործակցություն հաստատել մի երկրի հետ, որը հրաժարվում է դիվանագիտական հարաբերություն հաստատել, որը փակ է պահում սահմանն ու ագրեսիվ ժխտողական քաղաքական դրսեւորումներ է արտահայտում հայ ժողովրդի նկատմամբ: Այդ երկիրը պետք է առերեսվի սեփական պատմությանն ու առաջ շարժվի` կատարելով պարտավորություններն ու լսելով միջազգային հանրության կարծիքն այն մասին, որ գնդակը Թուրքիայի դաշտում է: Երբ Թուրքիան պատրաստ լինի համագործակցության եւ Հայաստանի կողմից պարզած ձեռքն ընդունի, ապա հնարավոր է այդ համագործակցությունը», -Լատվիայի արտգործնախարար Էդգարս Ռինկևիչի հետ համատեղ մամուլի ասուլիսին ժամանակ ասել է Էդվարդ Նալբանդյանը: