Կակտիվանա Գյումրու «Շիրակ» օդանավակայանի աշխատանքը
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2014/12/shirak3.jpg)
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Կառավարության հավանությունն է ստացել «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է Գյումրու «Շիրակ» օդանավակայանի ուղևորներին ազատել ելքի համար պետտուրքի վճարումից, ինչը կխթանի ուղևորահոսքի ավելացումը: Այսպիսով, կառավարության ղեկավարի դիտարկմամբ, խրախուսվում է Գյումրու օդանավակայանի աշխատանքի արդյունավետությունը:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից: