Հայաստանը երախտագիտություն է հայտնում Բոլիվիային՝ Հայոց ցեղասպանության ճանաչման համար

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Բոլիվիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից:  Հայտարարության մեջ  մասնավորապես ասվում է.

«Մեր երախտագիտությունն ենք հայտնում Բոլիվիայի խորհրդարանի զույգ պալատներին, երկրի ղեկավարությանը և բարեկամ ժողովրդին՝ Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության ճանաչման համար։ Այս քայլով՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ, Բոլիվիան իր կարևոր ներդրումը բերեց պատմական արդարության վերականգնման, մարդկության դեմ հանցագործությունների ճանաչման, դատապարտման, կանխարգելման և ժխտողականության դեմ պայքարի վեհ գործում»։

Scroll Up