Սիբիլի ու Անդրեի տեսահոլովակի շնորհանդեսը կլինի «CNNTurk»-ի եթերում
Ստամբուլահայ երգչուհի Սիբիլի և հայտնի երգիչ Անդրեի «Սեր» կոչվող հայալեզու զուգերգի համար շաբաթներ առաջ նկարահանված տեսահոլովակի առաջին ցուցադրությունը կլինի «CNNTurk»-ի եթերում:

Նոյեմբերի 29-ին երգչուհին կհյուրընկալվի «CNNTurk»-ի հայտնի հաղորդավար Հաքան Չելիքի հաղորդմանը, որտեղ կպատմի իր գործունեության մասին ու կներկայացնի տեսահոլովակը: Հաղորդումը հեռարձակվում է ուղիղ եթերում, Թուրքիայի ժամանակով առավոտյան ժամը 10:00-ին:
Նշենք, որ Սիբիլի առաջարկով տեսահոլովակը նկարահանվել է Ստամբուլում: Տեսահոլովակում Անդրեն մարմնավորում է ջուրը, իսկ Սիբիլը՝ կրակը: Ներկայացված է երկու տարերքների գեղեցիկ երկխոսություն:
Տեսահոլովակի նկարհանման ժամանակ երգչուհին ասել էր-.«Տեսահոլովակը Հայաստանում կցուցադրվի, բայց ես ցանկանում եմ, որ նաև Թուրքիայում ցուցադրվի, քանի որ ես այստեղ եմ ծնվել, այստեղ եմ ապրում»: Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը:
Նոյեմբերի 29-ին երգչուհին կհյուրընկալվի «CNNTurk»-ի հայտնի հաղորդավար Հաքան Չելիքի հաղորդմանը, որտեղ կպատմի իր գործունեության մասին ու կներկայացնի տեսահոլովակը: Հաղորդումը հեռարձակվում է ուղիղ եթերում, Թուրքիայի ժամանակով առավոտյան ժամը 10:00-ին:
Նշենք, որ Սիբիլի առաջարկով տեսահոլովակը նկարահանվել է Ստամբուլում: Տեսահոլովակում Անդրեն մարմնավորում է ջուրը, իսկ Սիբիլը՝ կրակը: Ներկայացված է երկու տարերքների գեղեցիկ երկխոսություն:
Տեսահոլովակի նկարհանման ժամանակ երգչուհին ասել էր-.«Տեսահոլովակը Հայաստանում կցուցադրվի, բայց ես ցանկանում եմ, որ նաև Թուրքիայում ցուցադրվի, քանի որ ես այստեղ եմ ծնվել, այստեղ եմ ապրում»: