ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Բաթումիում ՀՀ գլխավոր հյուպատոս Արամ Գրիգորյանին
Նոյեմբերի 14-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Բաթումիում ՀՀ գլխավոր հյուպատոս Արամ Գրիգորյանին:
Նախարարը ներկայացրեց հայապահպանությանն ուղղված Սփյուռքի նախարարության ծրագրերը և քննարկվեցին այս ծրագրերում Բաթումի հայ համայնքի ներգրավվածության ընդլայմանն ուղղված հարցեր: