Մարիո Մացցոլան այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր

«CISCO SYSTEMS» ընկերության զարգացման գծով նախագահ, ՀՀ Նախագահի համաշխարհային ՏՏ մրցանակի 2014թ. դափնեկիր Մարիո Մացցոլան այցելեց Ծիծեռնակաբերդ` Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Այս մասին տեղեկացնում է genocide-museum.am կայքը:

Մարիո Մացցոլան և նրան ուղեկցող պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին անմեղ զոհերի հիշատակը:

Մարիո Մացցոլան եղավ նաև Հիշողության պուրակում, որտեղ տնկեց արծաթափայլ եղևնի:

Պատվիրակությունն այցելեց նաև Հայոց ցեղասպանության թանգարանի ժամանակավոր ցուցադրությունների սրահ, ծանոթացավ Հայոց ցեղասպանության մասին պատմող ժամանակավոր ցուցադրության հետ:

cisco-systems01 cisco-systems02 cisco-systems03 cisco-systems04 cisco-systems05

Scroll Up