Մարիո Մացցոլան այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2014/11/cisco-systems02.jpg)
«CISCO SYSTEMS» ընկերության զարգացման գծով նախագահ, ՀՀ Նախագահի համաշխարհային ՏՏ մրցանակի 2014թ. դափնեկիր Մարիո Մացցոլան այցելեց Ծիծեռնակաբերդ` Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Այս մասին տեղեկացնում է genocide-museum.am կայքը:
Մարիո Մացցոլան և նրան ուղեկցող պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին անմեղ զոհերի հիշատակը:
Մարիո Մացցոլան եղավ նաև Հիշողության պուրակում, որտեղ տնկեց արծաթափայլ եղևնի:
Պատվիրակությունն այցելեց նաև Հայոց ցեղասպանության թանգարանի ժամանակավոր ցուցադրությունների սրահ, ծանոթացավ Հայոց ցեղասպանության մասին պատմող ժամանակավոր ցուցադրության հետ: