«Հայագիտությունը Ռուսաստանում. պատմություն և այժմյան կյանք» խորագրով համայնքային գիտական համաժողով Մոսկվայում

Նոյեմբերի 14-ին ժ.10:00-ին,  Մոսկվայի Սբ.Պայծառակերպության եկեղեցական համալիրում կկայանա «Հայագիտությունը Ռուսաստանում. պատմություն և այժմյան կյանք» խորագրով համայնքային գիտական համաժողովը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ սփյուռքի նախարարության ԱՊՀ երկրների հայ համայնքների վարչությունից:

Համաժողովը կանցկացվի  ՀԱԵ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի հովանու ներքո, Մոսկվայի պետական համալսարանի Ասիայի և Աֆրիկայի ինստիտուտի, ՌԴ ԳԱ Գորկու անվան համաշխարհային գրականության ինստիտուտի աջակցությամբ` Մոսկվայի հայ համայնքային մի շարք կառույցների և գիտնականնների ջանքերով:

Համաժողովի ընթացքում նախատեսվում են քննարկել հետևյալ թեմաները. հայագիտությունը Ռուսաստանում` ժամանակակից շրջանի ռուսական հետազոտություններ  Հայաստանի մասին, պատմության, քաղաքագիտության, էթնոլոգիայի, գրականագիտության, լեզվաբանության խնդիրներ, ՌԴ-ում ՀԱԵ պատմություն, ՌԴ հայ համայնքային խնդիրներ, ՌԴ հայերի պատմություն, հայերի ներդրումը համաշխարհային գիտության տարբեր բնագավառներում, ինտերնետ-նախագծեր, ԶԼՄ-ներ և այլ:

Scroll Up