Բեթթին ինքն է նկարահանել «Մանկական եվրատեսիլ- 2014» մրցույթի երգի տեսահոլովակը (վիդեո)
«Մանկական եվրատեսիլ- 2014» մրցույթի հայաստանյան երգի տեսահոլովակն արդեն եթերում է: Տեսահոլովակը նկարահանել է հենց Բեթթին՝ ‹‹սելֆի վիդեո›› տարբերակով: Եվրատեսիլյան հայաստանյան պրակտիկայում առաջին անգամ է, երբ մրցութային երգի տեսահոլովակը նկարում է մասնակիցը:
Հայաստանն այս տարի «Մանկական եվրատեսիլ»-ին կներկայացնի 11-ամյա Բեթթին՝ «Արեւի մարդիկ» (People of the sun) երգով: Երգի պատրաստման ընթացքում Բեթթիին օգնել են երգահան Մանե Հակոբյանը, խոսքերի հեղինակ Ավետ Բարսեղյանը եւ գործիքավորող Մարտին Միրզոյանը: «Մանկական եվրատեսիլ»-ի այս տարվա տեսահոլովակում հնարավոր է տեսնել նաև մրցույթի նախորդ տարիների մասնակիցներին:
«Երգը կոչվում է «Արևի մարդիկ», որովհետև ես իմ ընկերներին՝ Հայաստանի բոլոր երեխաներին, հենց այդպես եմ անվանում, քանի որ նրանք արևոտ, ուրախ և երջանիկ մարդիկ են: Ինձ թվում է, որ յուրաքանչյուրը պետք է հենց այդպիսին լինի»,-ասել է փոքրիկ երգչուհին:
«Մանկական եվրատեսիլ- 2014» երգի միջազգային հեղինակավոր մրցույթն այս տարի կանցկացվի նոյեմբերի 15-ին Մալթայում: Մրցույթի մասնակից պետությունները 16-ն են՝ Հայաստան, Վրաստան, Բելառուս, Բուլղարիա, Կիպրոս, Իտալիա, Մալթա, Մոնտենեգրո, Ռուսաստան, Սերբիա, Շվեդիա, Սլովենիա, Նիդերլանդներ, Խորվաթիա, Սան Մարինո եւ Ուկրաինա: