Շառլ Ազնավուրը Թուրքիայի իզմիրցիների կողմից մրցանակ կստանա

Ֆրանսահայ աշխարհահռչակ երաժիշտ Շառլ Ազնավուրը թուրքական «Ոսկե սոսի» մրցանակ է ստացել։

Թուրքական Posta պարբերականի թղթակից Էրքան Օզերմանին հաջողվել է Ֆրանսիայում Թուրքիայի դեսպան Հաքքը Աքիլի միջնորդությամբ հարցազրույց կազմակերպել Շառլ Ազնավուրի հետ, գրում է News.am-ը:

Ֆրանսիայում Թուրքիայի դեսպան Հաքքը Աքիլը Շառլ Ազնավորին է հանձնել Թուրքիայի Իզմիրցիների կողմից նրան հասցեագրված «Ոսկե սոսի» մրցանակը։ Սակայն «Ոսկե սոսի» մրցանակի պաշտոնական հանձնման արարողությունը տեղի է ունենալու այսօր Ստամբուլում։

Շառլ Ազնավուրը նշել է, թե իր իզմիրցի մայրը եթե տեսներ իր համաքաղաքացիների տված այդ մրցանակը, շատ ուրախ կլիներ։

Թուրքական պարբերականը հիշեցրել է, որ 1924-ին Փարիզում ծնված Ազնավուրի մայրը Ֆրանսիա է տեղափոխվել Թուրքիայի Իզմիր քաղաքից, իսկ հայրը՝ Վրաստանից։

Scroll Up