Արաբական հեռուստատեսության անդրադարձը Հայաստանի գեղատեսիլ վայրերին

Աբու Դաբիի Արաբական հեռուստաալիքը «Սապահ Ալ Տար» հաղորդման շրջանակներում ցուցադրել է Հայաստանի տեսարժան վայերը, երկիրը բնութագրելով` «Հայաստա`ն, կախարդական բնություն ունեցող քաղաքակրթության երկիր»:

Մոտ 6 րոպե տևողությամբ տեսանյութի ընթացքում հաղորդավարը ներկայացրել  է Գառնին, Մատենադարանը, Հայաստանի պատմության թանգարանը, Մեծամորի ատոմակայանը, Ծաղկաձորը, Բյուրականի աստղադիտարանը, Ջերմուկը եւ այլ վայրեր:

Scroll Up