«ԱՌՆՎԱԶՆ ԵՐԵՔ ՈՐԴՈՎ ՍԵՂԱՆ ՆՍՏԵՆՔ»
«ՀԱՅԵՐԸ` ԱՌԱՆՑ ԾԽԱԽՈՏԻ»
«ՀԱՅԱՍՏԱՆԸ ԲՈԼՈՐ ՀԱՅԵՐԻ ՀԱՅՐԵՆԻՔՆ Է, ԵԿԵ՛Ք ՀԶՈՐԱՑՆԵՆՔ ԱՅՆ»
«ՀԱՅ Է ՆԱ, ՈՎ ԻՐԵՆ ՀԱՅ Է ԶԳՈՒՄ»
«ՀԱՅՆ ԻՐ ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ԾԱՌԱՅԵԼՈՒՑ ԲԱՑԻ ՊԵՏՔ Է ՆԱԵՎ ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ ՇԱՀ ՍՏԱՆԱ»
«ԴԱՐՁԻ՛Ր ՀԱՅ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԺԱՌԱՆԳՈՐԴԸ, ՏԵՐՆ ՈՒ ՊԱՇՏՊԱՆՆ ԱՄԵՆՈՒՐԵՔ»
«ՔՈ ՏԱՂԱՆԴԻՑ, ՇՆՈՐՀՆԵՐԻՑ ՄԻ ԱՓ ՎԵՐԱԴԱՐՁՐՈՒ ՀԱՅՐԵՆԻՔԻԴ»
«ՏԱՆԸ ԽՈՍԵ՛ՆՔ ՀԱՅԵՐԵՆ»
«ԱՌՆՎԱԶՆ 3 ՏԱՐԻՆ ՄԵԿ ԱՆԳԱՄ ՀԱՆԳՍՏԱՑԻ՛Ր ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ»
«ԳԾԻ՛Ր ՏՈՀՄԱԾԱՌԴ»
«ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆ, ՀԱՅՐԵՆԻՔԻՍ ՕՐՀՆՈՒԹՅԱՄԲ»
«ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՈՒՆԸ ԵՎ «ՅԱՆ»-Ը ՔՈ ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆՆ Է ԱՇԽԱՐՀՈՒՄ»
«ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՇԻՎ ՈՒՆԵՑԻՐ ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ»
«ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՀԱՅ ՊԵՏՔ Է ՏԵՍՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԸ»
«ԿԱՆՔ, ՊԻՏԻ ԼԻՆԵՆՔ ՈՒ ԴԵՌ ՇԱՏԱՆԱՆՔ»Պ. ՍԵՎԱԿ
«ՈՎ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴ, ՔՈ ՄԻԱԿ ՓՐԿՈՒԹՅՈՒՆԸ ՔՈ ՀԱՎԱՔԱԿԱՆ ՈՒԺԻ ՄԵՋ Է» Ե. ՉԱՐԵՆՑ

Թուրքիան տապալվել է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում

2015-2016 թվականների համար ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում անցկացված ժամանակաոր անդամության հետ կապված ընտրություններն ավարտվել են: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Անատոլու» լրատվական գործակալությունը, Թուրքիան, որն այդ կառույցի ժամանակավոր անդամ էր ընտրվել 2009-2010 թվականներին, չի կարողացել կրկին ընտրվել ՄԱԿ-ի ԱԽ ժամանակավոր անդամ: ՄԱԿ-ի ԱԽ կողմից «Արեւմտյան Եվրոպայի եւ այլ պետությունների» համար առանձնացված երկու տեղի համար պայքարել են Թուրքիան, Իսպանիան եւ Նոր Զելանդիան:

ՄԱԿ-ում անցկացված քվերակության ժամանակ թեկնածու երեք երկրներից անհրաժեշտ նվազագույն 129 ձայները հավաքել է Նոր Զելանդիան եւ ընտրվել ԱԽ ժամանակավոր անդամ: Երկրորդ տեղի համար կրկնակի քվեարկության պայքարում Իսպանիայի օգտին ՄԱԿ-ի անդամ 193 երկրներից քվեարկել են 132-ը, իսկ Թուրքիայի օգտին` 60-ը: Այսպիսով` 2015-2016 թվականների համար ՄԱԿ-ի ԱԽ ժամանակվոր անդամներ են ընտրվել Նոր Զելանդիան եւ Իսպանիան:

Ավելի վաղ 2015-2016 թվականների համար ՄԱԿ-ի ԱԽ ժամանակավոր անդամ էին ընտրվել Անգոլան, Վենեսուելան, Մալազիան: Խորհրդի նոր անդամները պետք է փոխարինեն Ավստրալիային, Արգենտինային, Լյուքսեմբուրգին, Կորեայի Հանրապետությանը եւ Ռուանդային, որոնք ընտրվել էին երկու տարի առաջ: Մինչեւ 2015 թվականի վերջը Խորհրդում կմնան Հորդանանը, Լիտվան, Նիգերիան, Չադը եւ Չիլին:

ՄԱԿ-ի ԱԽ մտնում են 15 պետություններ` հինգ մշտական (Ռուսաստանը, Չինաստանը, ԱՄՆ-ը, Ֆրանսիան եւ Մեծ Բրիտանիան) եւ տասը ոչ մշտական անդամներ, որոնք ընտրվում են քվեարկությամբ:

Scroll Up