Սուրեն Կերսելյանը Աբխազիայի փոխվարչապետ է նշանակվել

Աբխազիայում հաստատվել է կառավարության նոր կառուցվածքը։ Համապատասխան ցուցում է ստորագրել նախագահ Ռաուլ Հաջիմբան։ Հանրապետության ղեկավարի մամուլի ծառայության փոխանցմամբ՝կառավարությունում այժմ կլինի երեք փոխվարչապետ։ Այս մասին տեղեկացնում է «ՏԱՍՍ» գործակալությունը։


Առաջին փոխվարչապետ է նշանակվել Շամիլ Աձինբան։ Նա 2011 թվականին առաջադրվել է փոխնախագահի պաշտոնում։ Սուխումի հայկական համայնքի ղեկավար Սուրեն Կերսելյանը դարձել է երկրորդ փոխվարչապետ։ Նա կղեկավարի նաև Աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարությունը։


Երրորդ փոխվարչապետ է նշանակվել Վիկտոր Խիլչևսկին, որը միաժամանակ կղեկավարի Էներգետիկայի, տրանսպորտի և կապի նախարարությունը։ Ավելի վաղ կառավարության կազմում նման նախարարություն չկար։

Scroll Up