Ստեփանակերտում տեղի ունեցած համերգի ժամանակ Մոնսերատ Կաբալիեն երգել է նաև Կոմիտասի «Կռունկ» -ը

Երեկ երեկոյան Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի է ունեցել Իսպանացի հանրահայտ օպերային երգչուհի, ՄԱԿ-ի խաղաղության դեսպան Մոնսերատ Կաբալիեի համերգը՝ «Հանուն խաղաղության և Արցախի բարգավաճման» խորագրով։

Համերգի ընթացքում հանրահայտ օպերային երգչուհին դստեր՝ ճանաչված սոպրանո Մոնսերատ Մարտիի հետ կատարել է նաև Կոմիտասի «Կռունկ» երգը։ «Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ միջոցառմանը ներկա էին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը և պաշտոնատար այլ անձինք։

01

Scroll Up