Շառլ Ազնավուրը դուրս է գրվել հիվանդանոցից

Աշխարհահռչակ հայազգի շանսոնյե Շառլ Ազնավուրը, ով Շվեյցարիայում հոսպիտալացվել էր հոկտեմբերի 10-ին, հոկտեմբերի 12-ին դուրս է գրվել Լոզանի հիվանդանոցից: Միաժամանակ, դեռևս հայտնի չէ Ժնևում նախատեսված համերգի ժամկետը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այդ մասին «Ռիա-նովոստի»-ին հայտնել են համերգների կազմակերպմամբ զբաղվող Opus One ընկերությունից:

«Ազնավուրը լքել է Լոզանի հիվանդանոցը: Ինչ վերաբերում է Ժնևում նրա համերգի ժամանակացույցին, ապա լուրեր կլինեն մի քանի օրից»,- նշել են Opus One-ի մամուլի ծառայության ներկայացուցիչները:

Հոկտեմբերի 10-ին Opus One-ը, որը կազմակերպել էր այդ օրը նախատեսված Ազնավուրի համերգը Ժնևում, տեղեկացրել էր, որ միջոցառումը ժամանակավորապես հետաձգվել է, քանի որ Ազնավուրն ինֆեկցիայի կանխարգելման համար հոսպիտալացվել է:

Scroll Up