ՀՀ Անկախության 23-րդ տարեդարձին նվիրված ընդունելություն Լիոնում

Հոկտեմբերի 9-ին Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում առաջին անգամ կազմակերպվեց ՀՀ Անկախության տարեդարձին նվիրված ընդունելություն:

ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայության տեղեկացմամբ՝ միջոցառմանը Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոս Նիկոլայ Սարկիսովի հետ միասին մասնակցեցին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանը և Մարսելում ՀՀ գլխավոր հյուպատոս Վարդան Սիրմաքեշը:

Ներկա էին Ռոն-Ալպ տարածաշրջանի քաղաքապետեր, մարզային, շրջանային և համայնքային իշխանությունների ներկայացուցիչներ, Ֆրանսիայի խորհրդարանականներ, Լիոնում հավատարմագրված տարբեր երկրների գլխավոր հյուպատոսներ, ֆրանսահայ հոգևորականության ներկայացուցիչներ, քաղաքական, հասարակական և մշակութային հարյուրավոր գործիչներ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ։

Ողջույնի խոսքով հանդես եկավ Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոս Նիկոլայ Սարկիսովը: Այնուհետև տեղի ունեցավ դեսպան Չիտեչյանի և գլխավոր հյուպատոս Սարկիսովի կողմից մի շարք ՀՀ քաղաքացիների և ֆրանսահայ անհատներին Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսությանը ցուցաբերած աջակցության համար շնորհակալագրերի հանձնման արարողություն:

Scroll Up