Ամերիկահայ բարերար Չառլզ Բիլեզիքյանի ընտանիքը ՀՀ սփյուռքի նախարարությունում

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց ամերիկահայ բարերար Չառլզ Բիլեզիքյանի ընտանիքին:

Ողջունելով հյուրերին՝ նախարարը բարձր գնահատեց Չառլզ Բիլեզիքյանի բարեգործական գործունեությունը Հայաստանում և Արցախում, մասնավորապես Շուշիում և Երևանում կառուցած նախակրթարանները և Երևանի «Մարգարյան հիվանդանոցի» երկրորդ հարկաբաժնի վերանորոգումը: Հրանուշ Հակոբյանը կարևորեց հայ բարերարների դերը հայրենաշինության ասպարեզում և ներկայացրեց նախարարության նախաձեռնությամբ  իրականացվող հայապահպանության ծրագրերը:

 Հաշվի առնելով ամերիկահայ բարերար Չարլզ Բիլեզիքյանի ավանդը Հայաստանում և Սփյուռքում բարեգործական գործունեություն ծավալելու, հայապահպանության  գործում առանձնահատուկ  ծառայությունների, Հայաստանի Հանրապետության և Սփյուռքի  միջև գործուն կապերն ամրապնդելու, հայ համայնքների կրթական, և  մշակութային խնդիրների լուծման գործում ունեցած ավանդի համար` նախարար Հրանուշ Հակոբյանը նրան պարգևատրեց ՀՀ սփյուռքի նախարարության «Պողոս Նուբար» մեդալով:

1 2 3

Scroll Up