100 տուն անապահով ընտանիքներին՝ Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ

Հայոց Մեծ եղեռնի 100-ամյա տարելիցը ոգեկոչելու նպատակով շուրջ մեկ տարի առաջ Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնը» մեկնարկեց նոր ծրագիր, որի նպատակն է մինչ 2015թ.-ի դեկտեմբեր ամիս կառուցել և վերանորոգել 100 տուն 100 կարիքավոր ընտանիքի համար: Ծրագրի մեկնարկից առ այսօր աջակցություն է ցույց տրվել արդեն  68 ընտանիքների: Ծրագրի նպատակակետին հասնելու համար մնացել է աջակցել ևս 32 ընտանիքների:

«Մենք մեր երախտագիտությունն ենք հայտնում մեր բոլոր աջակիցներին, ովքեր միացել են մեզ՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության նահատակներին` կառուցելով տներ այնպիսի ընտանիքների համար, որոնք չունեն մշտական բնակության վայր կամ ապրում են անմխիթար պայմաններում: Հույս ունենք, որ մինչև 2015թ.-ի դեկտեմբեր ամիսը մենք կհասնենք ծրագրի նպատակակետին՝ աջակցելով 100 ընտանիքի»,-ասել է Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:

Մենք կոչ ենք անում աշխարհասփյուռ հայությանը միանալ մեզ և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության նահատակներ կամ վերապրածներ դարձած իրենց նախնիներին և հարազատներին՝նրանց հիշատակին կառուցելով տներ անմխիթար պայմաններում ապրող հայ ընտանիքների համար, ասված է  «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» տարածած հաղորդագրության մեջ:

Մեկ տուն ֆինանսավորելու համար անհրաժեշտ գումարը կազմում է 10500 ԱՄՆ դոլար:

Տան շինարարությունն ավարտվելուն պես տուն ֆինանսավորած բոլոր նվիրատուները «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» կողմից կստանան հավաստագիր և ավարտուն տան նկարները:  Ծրագիրն արդեն ունի տուն հովանավորած առատաձեռն նվիրատուներ, ինչպիսիք են  տկն. Արլեն Հաջինլյանը ՆյուՅորքից, տկն.Սանդրա Շահինյան Լեյթները Նյու Ջերսիից, Քենդըն և Մինաքյան ընտանիքները Նյու Յորքից,Ռեյսինի (Վիսկոնսին) հայկական համայնքը և այլ նվիրատուներ:

Եղեռնի 100-ամյա տարելիցի ոգեկոչման այս շարժմանը միանալու համար կարելի է ուղարկել նվիրատվությունը՝«Ֆուլեր Տնաշինական Կենտրոն» ԲՀԿ, Ամերիաբանկ Հ/Հ 15700 05330400100-ին: Առցանց նվիրատվությունների համար (հատկապեսԱՄՆիցhttp://weblink.donorperfect.com/FCH_Armenia100:

Scroll Up