Բերիո թեմի առաջնորդն այցելել է Հալեպի ազգային վարժարաններ

Բերիո թեմի առաջնորդ Տեր Շահան Արք. Սարգիսյանն Ազգային վարչության անդամների ուղեկցությամբ այցելել է Ազգային
«Գյուլբենկյան» վարժարան, հաղորում է «Բերիո Լուրեր» ֆեյսբուքյան էջը:
Սրբազանին դիմավորել են «Քարեն Եփփե» ազգային ճեմարանի, «Զավարյան», «Սահակյան», «Հայկազյան», «Գյուլբենկյան» նախակրթարանների, ինչպես նաև վերոնշյալ 4 վարժարանների մանկապարտեզների տնօրինությւոնները, հոգաբարձուների կազմը, ուսուցիչները: Սրբազան առաջնորդը ողջույնի և գնահատանքի խոսք է ուղղել աշակերտներին: Նա օրհնել է մանուկներին ու դաստիարակներին ու հաջողություն մաղթել
բոլորին:
Տեր Շահան Սրբազան Արք. Սարգիսյանը հանդիպել է ուսուցիչների, հոգաբարձունրի հետ և զրուցել ուսումնական ընթացքի և ընդհանուր դժվարութունների մասին: Նա նաև խոսել է հայ դպրոցի առաքելության մասին՝ մաղթելով, որ սկսող ուսումնական տարին ընթանա ապահով պայմաններում՝ հաջողություն բերելով աշակերտներին ու դպրոցին: Սրբազանը մաղթել է, որ Սիրիան և իր ժողովուրդը վերագտնեն ապահով կյանքի պայմանները: Նա քաջալերել է կրթական մշակների նվիրյալ գործը, գնահատել նրանց զոհողությունն ու հերոսական աշխատանքը: