Կառավարությունը կօժանդակի սոցիալապես անապահով սիրիահայ ընտանիքների երեխաներին

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որի ընթացքում ՀՀ կառավարությունը վերաբաշխում է կատարել 2014թ. պետբյուջեում:

Գործադիրի որոշմամբ` շնորհալի, տաղանդավոր երեխաների, երիտասարդների, սոցիալապես անապահով սիրիահայ ընտանիքների, զոհված և հաշմանդամ դարձած ազատամարտիկների ընտանիքների, միակողմանի, երկկողմանի ծնողազուրկ, բազմազավակ ընտանիքների 100 երեխաների օժանդակելու նպատակով կառավարության որոշմամբ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հատկացվել է ավելի քան 20 մլն դրամ:

Scroll Up