ԱԳ նախարարը կայցելի Սերբիա

Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Սերբիայի առաջին փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Իվիցա Դաչիչի հրավերով հոկտեմբերի 2-ին պաշտոնական այց կկատարի Սերբիա:

Բելգրադում նախատեսված են նախարար Նալբանդյանի հանդիպումները Սերբիայի օրենսդիր և գործադիր իշխանությունների բարձրաստիճան  ներկայացուցիչների, Սերբ ուղղափառ եկեղեցու պատրիարքի հետ:

Scroll Up