Շվեդիայի խորհրդարանի փոխնախագահի պաշտոնին հայազգի թեկնածու է հավակնում

Շվեդիայում Կանաչների կուսակցությունը երկրի խորհրդարանի երրորդ փոխնախագահի պաշտոնում առաջադրել է հայազգի Իզաբել Տինկիզյանի թեկնածությունը: Այս մասին հաղորդում է «Հայերն այսօր»-ը` վկայակոչելով «ՌադիոՇվեդ»-ի արաբական բաժինը:
Ինքը` Իզաբել Տինկիզյանը, ուրախությամբ է ընդունել իր առաջադրման հայտարարությունը` նշելով, որ թեև ինքը Շվեդիայում չի ծնվել, բայց ուրախ է, որ բացի շիկահերներից ու շվեդական ազգանուն ունեցողներից բարձր պաշտոնի կարող է հավակնել նաև իր նման մեկը:
Իզաբել Տինկիզյանը ծնվել է Բաղդադում: 1965 թվականին նրա ընտանիքը գաղթել է Շվեդիա, 2006 և 2010 թվականներին նա ընտրվել է իբրև Շվեդիայի խորհրդարանի պատգամավոր Կանաչների կուսակցությունից: