Երեւանում նշվել է Մուշեղ Իշխանի 100-ամյակը (տեսանյութ)

Մուշեղ Իշխանի 100-ամյակը պետք է Հայաստանում նրա ստեղծագործությունները նորից տպագրելու առիթ դառնա, որպեսզի նոր սերունդը ավելի լավ ճանաչի բանաստեղծին։

Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանն այս մասին խոսել է բանաստեղծի 100-ամյակին նվիրված ցերեկույթի ժամանակ։

Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ուղերձն է փոխանցել փոխնախարար Սերժ Սրապիոնյանը, ով նկատել է, որ բանաստեղծի «Տուներու երգը», «Հայաստան», «Կյանք ու երազ», «Տառապանք» եւ այլ ժողովածուներն ու բանաստեղծությունները տոգորված են նուրբ քնարականությամբ, խոհականությամբ։ Մուշեղ Իշխանը ծնվել է 1914 թվականին։ Ցեղասպանության օրերին ընտանիքով աքսորվել է Դեր Զոր:

1928-ին ավարտել է Դամասկոսի Հայոց ազգային վարժարանը, 1941-1951-ին խմբագրել է Բեյրութի «Ազդակ« օրաթերթը, հայ գրականություն է դասավանդել Բեյրութի Հայ ճեմարանում, որտեղ երկար տարիներ կատարել է նաեւ տնօրենի տեղակալի պարտականությունները։ Ճեմարանում Մուշեղ Իշխանն աշխատել է մինչեւ իր կյանքի վերջին տարին՝ 1990 թվականը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ www.yerkirmedia.am կայքում:

Scroll Up