Հայ առևտրաարդյունաբերական պալատների և գործարարների միությունների ներկայացուցիչները՝ ՀՀ սփյուռքի նախարարությունում

Սեպտեմբերի 22-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց  Հայրենիք-Սփյուռք 5-րդ համաժողովին մասնակից Հայ առևտրաարդյունաբերական պալատների և գործարարների միությունների ներկայացուցիչներին՝ Կանադա-Հայաստան գործարարների խորհրդի նախագահ Վահրամ Փիրջանյանի գլխավորությամբ:

Հանդիպմանը ներկա էին Ավստրալիայում Հայկական առևտրի պալատի Նախագահ Ռիտա Լեփեջյանը, Հայ-իրանական առևտրի պալատի նախագահ Լևոն Ահարոնյանը, Հայ-ռումինական առևտրա­արդյունաբերական ասոցիացիայի նախագահ Վարուժան Ոսկանյանը, Լիբանան-Հայաստան առևտրաարդյունաբերական պալատի փոխատենապետ Հրայր Տանձիկյանը, Լիբանան-Հայաստան առևտրաարդյունաբերական պալատի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Գրիգոր Բայասալյանը, լիբանանահայ գործարար, Հայ ոսկերիչների միության (AJA)  հիմնադիր անդամ Նազարեթ Սապունջյանը և Հայաստանի գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը:

Վահրամ Փիրջանյանը շնորհակալություն հայտնեց ՀՀ սփյուռքի նախարարությանը՝ Հայրենիք-Սփյուռք 5-րդ համաժողովը հավուր պատշաճի կազմակերպելու համար:

Քննարկվեցին Հայ առևտրաարդյունաբերական պալատների և գործարարների միությունների հետագա անելիքներին վերաբերող հարցեր: Որոշվեց, որ Հայ առևտրաարդյունաբերական պալատների ներկայացուցիչների հաջորդ համաժողովը կգումարվի 2015թ. մայիսի 9-ին՝ Շուշիի ազատագրման օրը: Համաժողովի աշխատանքները կմեկնարկեն Արցախում, այնուհետև  կշարունակվեն Երևանում:

Scroll Up