«Հայրենիք-Սփյուռք ներկա հիմնախնդիրներն ու հեռանկարները» թեմայով նիստում քննարկվեց ՀՀ ԱԺ-ում Սփյուռքի ներկայացուցչություն ստեղծելու հարցը

Սեպտեմբերի 20-ի շարունակվեցին Հայաստան-Սփյուռք 5-րդ համաժողովի շրջանակներում «Հայրենիք-Սփյուռք ներկա հիմնախնդիրներն ու հեռանկարները» թեմայով նիստի աշխատանքները, որտեղ քննարկվեցին Հայաստան-Արցախ-Սփյուռք գործակցության հետագա ընդլայնմանն ու զարգացմանը, համազգային առաջնահերթություններին, հայ ժողովրդի անվտանգ գոյության, ազգային շահերի, նպատակների շուրջ հայության համախմբմանը վերաբերող խնդիրներ: Ելույթներով հանդես եկան ՍԴՀԿ Լիբանանի շրջանային վարիչ, մարմնի ատենապետ Ալեքսան Քեոշքերյանը, Ֆրանսիայից վիրաբույժ Հակոբ Գրքաշարյանը, Իսրայելի ՌԱԿ կենտրոնական վարչության փոխատենապետ Սարո Նագգաշյանը, Հարավային Ամերիկայից Խաչիկ Տեր-Ղուկասյանը, Մոսկվայից Արտաշես Միքայելյանը, Սամարայից Զոհրաբ Միրզոյանը, Կանադայից Վահրամ Փիրջանյանը, Իրանից Լևոն Ահարոնյանը, Ավստրիայից Սեպուհ Բաղդոյանը, Իրանից Արշավիր Քեշիշյանը, Սոչիի հայերի միության նախագահ Հրաչ Մակեյանը և այլք:

 

Իսրայելի ՌԱԿ կենտրոնական վարչության փոխատենապետ Սարո Նագգաշյանն անդրադարձավ հայ երիտասարդ ուժերին առաջ մղելու, Հայրենիքում երիտասարդներին գործով ապահովելու խնդրին: Նա նշեց, որ այդ երիտասարդներին աշխատանքով ապահովելու հարցը միասնական ջանքերով, հաջողությամբ կարող են լուծել գործարարները և հասարակական կազմակերպությունները:

 

Դանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության Կոպենհագենի Դրագոր, Թորնբյո և Կաստրուպ համայնքների տարածաշրջանային տնօրեն Նարինե Պեդերսենը խոսեց Հայաստանում քաղաքացիների համար սոցիալ-տնտեսական ապահով պայմաններ ստեղծելու անհրաժեշտության մասին:

 

Համաշխարհային հայկական կոնգրեսի առաջին փոխնախագահ Արամ Սարգսյանը կարևորեց ՀՀ սփյուռքի նախարարոթւյան հետ համատեղ կազմակերպվող ամենամյա համահայկական մրցանակաբաշխությունների դերը Հայրենիք-Սփյուռք կապերի մերձեցման գործում: Արամ Սարգսյանը կարևոր համարեց մրցանակաբաշխություններում որդեգրված այն սկզունքը, որ բոլոր մասնակիցներն արժանանում են խրախուսանքի:

 

Հայաստան Ռազմաբժշկական ակադեմիայի տնօրեն Մարատ Հովհաննիսյանը նշեց Հայաստանում ազատամարտիկների առողջությանը վերաբերող կենտրոն ստեղծելու հարցը օրակարգում ընդգրկելու հրատապության մասին:

Բոլոր բանախոսներն էլ ևս մեկ անգամ կարևորեցին ՀՀ ազգային ժողովում Սփյուռքի ներկայացուցչություն ունենալու կարևորության մասին:

 Վերջում տեղի ունեցավ քննարկում, որով էլ «Հայրենիք-Սփյուռք ներկա հիմնախնդիրներն ու հեռանկարները» թեմայով նիստն ավարտեց իր աշխատանքները:

2 3 4 6

Scroll Up