Շոտլանդացիների ազատ կամարտահայտությունը ինքնորոշման սկզբունքի իրացման դրսևորում է. Է. Նալբանդյան

Շոտլանդիայի անկախության հանրաքվեի մասին Tert.am–ի հարցին ի պատասխան ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը պատասխանել է.
«Անկախ հանրաքվեի արդյունքներից շոտլանդացիների ազատ կամարտահայտությունը հանդիսանում է ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման սկզբունքի իրացման դրսևորում:
Որևէ երկրում, որտեղ հարգվում են մարդու իրավունքներն ու ժողովրդավարական ազատությունները չի կարող չհարգվել ժողովուրդների ինքնորոշման իրավունքի սկզբունքը»։