Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. կաթողիկոսը կժամանի Հայաստան

Այսօր՝ սեպտեմբերի 17-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. կաթողիկոսը կժամանի Հայաստան՝ մասնակցելու Հայաստան-Սփյուռք 5-րդ համաժողովին: Այս մասին տեղեկացնում են Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության լրատվական ծառայությունից:

Համաժողովին կմասնակցեն նաև Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության թեմակալ առաջնորդները և  Ազգային Իշխանության ներկայացուցիչները:

Սեպտեմբերի 19-ին կկայանա համաժողովի բացման հանդիսավոր արարողությունը, որի ընթացքում Վեհափառ Հայրապետն իր պատգամը կուղղի  համաժողովի մասնակիցներին: Նույն օրը Արամ Ա. կաթողիկոսը կվերադառնա Անթիլիասի Մայրավանք:

Scroll Up