Ֆրանսիայից ժամանած պատվիրակությունը այցելեց Ախալցխայի երիտասարդական կենտրոն
Սեպտեմբերի 7-ին Ֆրանսիայից ժամանած պատվիրակությունը այցելեց Ախալցխայի հայկական երիտասարդական կրթամշակութային կենտրոն: Պատվիրակության կազմում էին Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքի քաղաքապետը, սենատոր Լյուք Քաոունասը, Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորը, Ֆրանսիայի Եվրոխորհուրդի պատվիրակության նախագահը, Եվրոխորհուրդի փոխնախագահ Ռենե Ռուքեն և Ֆրանս-Ջավախք հանձնախմբի նախագահ Ժիրայր Կարապետյանը:
Երիտասարդական կենտրոնում հյուրերին դիմավորեցին Akhaltskha.Net-ի գլխավոր խմբագիր, կենտրոնի գործունեության համակարգող՝ Էդուարդ Այվազյանը եւ կենտրոնի գործադիր տնօրեն Նանուլի Հակոբյանը:
Հյուրերը երիտասարդական կենտրոնում ծանոթացան կազմակերպության գործունեությանը: Ֆրանս-Ջավախք հանձնախմբի նախագահ Ժիրայր Կարապետյանի խոսքերով՝ ինքը առաջին անգամ չէ, որ այցելում է Ախալցխայի Հայկական Երիտասարդական կենտրոն եւ իր համար այստեղ կրկին անգամ շատ հաճելի է գտնվելը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 6-ին Նինոծմինդայում բացվեց նոր երիտասարդական կրթամշակութային կենտրոն, որին մասնակցում էին նաեւ Ֆրանսիայից ժամանած հյուրերը Ժիրայր Կարապետյանի նախաձեռնությամբ: