Հայկական առևտրային ցանցի և Հայ-կանադական առևտրի պալատի նախագահ Վահրամ Փիրջանյանը ՀՀ սփյուռքի նախարարությունում

Սեպտեմբերի 3-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Հայկական առևտրային ցանցի (ՀԱՑ) և Հայ-կանադական առևտրի պալատի նախագահ Վահրամ Փիրջանյանին:

Հանդիպմանը կարևորվեց Հայկական առևտրային ցանցի գործունեությունը, քննարկվեցին սեպտեմբերի 19-20-ին Երևանում կայանալիք Հայաստան-Սփյուռք  5-րդ համաժողովին Հայ առևտրային ցանցի մասնակցության հետ կապված հարցեր:

Հայկական առևտրային ցանցը նպատակ ունի ուժեղացնել դարավոր հայկական միջազգային առևտրային ցանցը՝ խթանելով կապերը գլոբալ հայկական բիզնես համայնքի ներսում: ՀԱՑ-ը փորձում է դառնալ հարթակ հայկական առևտրային և բիզնես կազմակերպությունների երկկողմ հարաբերությունների համար ողջ աշխարհում, փոխանակել գիտելիքներն ու փորձը և իրականացնել համատեղ համագործակցային նախաձեռնություններ:

Scroll Up