Վրաստանի վարչապետը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորած կառավարական պատվիրակությունը ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրավերով օգոստոսի 21-ին պաշտոնական այցով ժամանել է Երևան: «Զվարթնոց» օդանավակայանում Վրաստանի իր գործընկերոջը դիմավորել է Հովիկ Աբրահամյանը: Հայաստանի և Վրաստանի վարչապետները ողջունել են երկու երկրների կառավարությունների անդամներին և ուղևորվել Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

Հովիկ Աբրահամյանը և Իրակլի Ղարիբաշվիլին ծաղկեպսակ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրին և ծաղիկներ՝ անմար կրակի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելով Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին:

Այնուհետև Իրակլի Ղարիբաշվիլին եղևնի է տնկել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի Հիշողության պուրակում:  Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից:

11490_am_4 11490_am_5 11490_am_6 11490_am_7 11490_am_8 11490_am_9 11490_am_10 21081401 21081402

Scroll Up