Դեսպան Վարդանյանն իր հավատարմագրերը հանձնեց Վրաստանի նախագահին

Օգոստոսի 20-ին Թբիլիսիում` Վրաստանի նախագահի նստավայրում, Վրաստանում Հայաստանի Հանրապետության նորանշանակ դեսպան Յուրի Վարդանյանն իր հավատարմագրերը հանձնեց Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիին:

Հավատարմագրերի հանձնման արարողությանը հաջորդած առանձնազրույցի ընթացքում Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին, շնորհավորելով Յուրի Վարդանյանին` Վրաստանում դիվանագիտական առաքելության մեկնարկի կապակցությամբ, հաջողություն մաղթեց նրան և համոզմունք հայտնեց, որ իր առաքելությամբ դեսպան Վարդանյանը նոր լիցք կհաղորդի երկու երկրների միջև առկա ավանդական բարեկամական հարաբերություններին:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Հայաստանի դեսպանը վստահեցրեց, որ ջանք չի խնայի երկկողմ հարաբերությունների խորացման եւ ամրապնդման ուղղությամբ:

Երկուստեք անդրադառնալով հայ-վրացական բազմաոլորտ հարաբերություններին` զրուցակիցները քննարկեցին դրանց հետագա զարգացման հնարավորությունները` այդ համատեքստում կարևորելով բարձր մակարդակով ընթացող դինամիկ քաղաքական երկխոսությունը:

g_image (1) g_image

Scroll Up