ՀՀ սփյուռքի նախարարության և Հայ մարմնակրթական ընդհանուր միության (ՀՄԸՄ)` միջև կկնքվի համագործակցության հուշագիր
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2014/08/Untitled-16.jpg)
Օգոստոսի 3-ին, ժամը 11.30-ին, ՀՀ սփյուռքի նախարարությունում ՀՀ սփյուռքի նախարարության և Հայ մարմնակրթական ընդհանուր միության (ՀՄԸՄ)` միջև կկնքվի համագործակցության հուշագիր՝ Հայաստանի Հանրապետությունում, Արցախում և Սփյուռքում մարզամշակութային, կրթադաստիարակչական, ռազմահայրենասիրական և այլ ծրագրեր ու ձեռնարկներ մշակելու և իրականացնելու, սկաուտական բանակումների կազմակերպչական աշխատանքներին, երիտասարդության ազատ ժամանցի կազմակերպմանը, համահայկական մարզական խաղերի մասնակիցների թվի և մարզաձևերի ավելացման և իրականացման աշխատանքներին աջակցելու, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ծրագրերի շրջանակներում տարածաշրջանային սպարտակիադաներ, մրցումներ, հավաքներ կազմակերպելու վերաբերյալ (հասցե՝ «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոն, 5 -րդ հարկ, 503 սենյակ):
Հուլիսի 31-ից օգոստոսի 9-ը Բյուրականում անցկացվում է ՀՄԸՄ համահայկական 10-րդ hոբելյանական բանակումը: Բանակումին մասնակցում են 17 երկրի 720 սկաուտ: